Բակո Սահակյանը Մարտակերտում մասնակցել է քաղաքի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին![]() 28 հունիսի 2013 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին այցելել է շրջկենտրոն Մարտակերտ և մասնակցել քաղաքի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Իր խոսքում նախագահ Սահակյանը նշել է, որ Մարտակերտի ազատագրումը մեծ տոն է մեր ողջ ժողովրդի համար, և այն իրականություն են դարձրել հայ ժողովրդի լավագույն զավակները, ում սխրանքը միշտ օրինակ կհանդիսանա սերունդների համար: Բակո Սահակյանի խոսքով` հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը նրանց նպատակների իրականացումն է, հայրենի երկրի շենացումն ու զարգացումը: Այս համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունն անելու է հնարավոր ամեն ինչ Մարտակերտի շենացման և մարտակերտցիների կենսապայմանների բարելավման, մեր անկախ պետականության ամրապնդման ուղղությամբ: Այնուհետև հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար նախագահը «Մարտական ծառայություն» մեդալ է հանձնել մի խումբ ազատամարտիկների: Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները, հյուրեր Հայաստանից և արտերկրից, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |