Հայաստանը և Իրանը քննարկում են մուտքի վիզաների և կացության թույլտվության տրամադրման դյուրացման հնարավորությունը![]() 28 հունիսի 2013 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ և ԻԻՀ Արտաքին գործերի նախարարությունների միջև հյուպատոսական խորհրդակցությունների իններորդ նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, իրանական պատվիրակությունը՝ ԻԻՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Սեյեդ Հոսեյն Միր Ֆախարը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԳՄ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների քաղաքացիների, մասնավորապես՝ ուսանողների, գործարարների և մշակութային գործիչնեի համար մուտքի վիզաների և կացության թույլտվության տրամադրման ընթացակարգերի դյուրացմանը վերաբերող մի շարք հարցեր: Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ գումարելու հյուպատոսական խորհրդակցությունների հաջորդ` տասներորդ նիստը 2014թ. Թեհրանում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |