Համերգ՝ կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի հիշատակին![]() 28 հունիսի 2013 - 21:00 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին, ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի հիշատակին: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի մասնակցությամբ համերգը կղեկավարի շվեյցարացի հանրահայտ դիրիժոր և դաշնակահար Միքայել Վենդեբերգը: Ծրագրում կհնչեն Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավքը», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շահրիզադե» սյուիտները և Էդուարդ Հայրապետյանի հարվածային գործիքների /տիմպանի, մարիմբա/ և լարային նվագախմբի համար կոնցերտը՝ մենակատար Արսեն Տեր-Տաճատյանի կատարմամբ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Մշակույթի նախարարությունից: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |