Ադրբեջանը դժվար երբեւէ պատրաստ լինի պատերազմի

PanARMENIAN.Net - Ռամբուեյում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ադրբեջանական մամուլում հակահայկական հրապարակումների առատությունը բնական է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է ԶԼՄների Կովկասյան Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերի համաձայն, հարեւան երկրում պրոպագանդական աղմուկը ստեղծված է միայն ներքին շուկայի համար: «Նրանք ոչինչ չունեն գրելու, հետեւապես գրում են ՀՀ նախագահի «փախուստի» մասին , Իլհամ Ալիեւի տոկունության մասին եւ բացարձակապես ոչինչ չեն գրվում այն մասին, թե ինչ կարող է լինել առաջիկայում: Ճիշտն ասած, ես եւս մարգարե չեմ եւ չեմ կարող կանխատեսել հակամարտող կողմերի հետագա քայլերը: Սակայն պարզ է մի բան. բանակցությունները շարունակվելու են, եւ այլ արաջարկներ են քննարկվելու, այսինքն հանմոլություն, նմանակություն»,- ասել է Իսկանդարյանը:



Այդ ամենի հետ մեկ տեղ նա համոզված է, որ տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսում չի լինի: «Ես լավ գիտեմ ադրբեջանցի քաղաքական գործիչներին. նրանք լրիվ հիմար չեն եւ չեն ցանկան, որ նոր պատերազմ սկսվի»:Պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը պատրաստ չէ եւ դժվար երբեւէ պատրաստ լինի պատերազմի: Պատերազմ չի լինի` ելնելով նաեւ տարածաշրջանային անվտանգության անհրաժեշտությունից»,-ընդգծել է նա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---