Մարտին ԼՂՀ-ում տեղի կունենան լսումներ ղարաբաղյան հակամարտության հարցով

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում կայանալիք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ լսումները նախաձեռնել է «ՀՅԴ-88» կուսակցությունը: Ինչպես ասել է PanARMENIN.Net-ի թղթակցի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը, այդ նախաձեռնության հետ համաձայն են ինչպես բոլոր պատգամավորները, այնպես եւ խորհրդարանի ղեկավարությունը: «ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Գուլյանը առաջարկել է, որ այդ հարցը քննարկվի ոչ թե արտահերթ նիստի ժամանակ, այլ կազմակերպվեն հատուկ լսումներ: Մենք համաձայն ենք այդ առաջարկության հետ: Լսումները կկայանան եւ դրանց կմասնակցեն բոլոր հետաքրքրված կողմերը»,- նշել է նա:



Բաղդասարյանը նաեւ նշել է, որ բանակցություններ են տարվում Հայաստանի քաղաքական ուժերի հետ ինչպես նաեւ ՀՀ արտաքին գործոց նախարարության հետ, որոնք եւս կհրավիրվեն Ստեփանակերտ մասնակցելու այդ լսումներին, որոնք հավանաբար կսկսվեն 2006թ. մարտի կեսերին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---