ԱՄՆ-ն հրապարակավ չի պատասխանի ԵՄ դեսպանատների գաղտնալսման վերաբերյալ հարցերին![]() 1 հուլիսի 2013 - 13:16 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հրապարակավ չի պատասխանի ԵՄ երկրների դեսպանատների գաղտնալսման վերաբերյալ հարցերին: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս գործակալությունը՝ Ազգային հետախուզության տնօրենի աշխատակզմի պաշտոնական ներկայացուցչի վրա հղումով: Գերատեսչության ներկայացուցիչները հայտարարել են, որ հատուկ ծառայությունների գործունեության քննարկումը տեղի կունենա դիվանագիտական շրջանակներում՝ նշելով, թե նույն կերպ են աշխատում բոլոր երկրների հետախուզական ծառայությունները: Հունիսի 30-ին Եվրամիության երկրները բացատրություններ են պահանջել ԱՄՆ-ից նախօրեին գերմանական Der Spiege-ում հրապարակված այն հաղորդագրության վերաբերյալ, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսում են ԵՄ դիվանագիտական ներկայացուցչությունները: Տեղեկատվությունն այդ մասին տրամադրել է ԱՄՆ հատուկ ծառայությունների փախուստի դիմած աշխատակից՝ Էդվարդ Սնոուդենը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |