Միրչա Լուչեսկու. Հենրիխ Մխիթարյանը շատ մեծ սխալ է գործում![]() 1 հուլիսի 2013 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոստովանել է, որ Հենրիխ Մխիթարյանը շատ մեծ սխալ է գործում: «Դեռ չէի ցանկանա մեկնաբանել կամ հայտարարություններ անել: Դա նրա որոշումն է, նրա ցանկությունը: «Շախտյորը» ուժեղ ակումբ է, նրա թիկունքին միշտ կանգնած են 50 հազար ծափահարող երկրպագուներ: Հենրիխը խաղում է մի թիմում, որը պայքարում է չեմպիոնության համար գավաթում ու Չեմպիոնների լիգայում: Կարծում եմ, նա պետք է դա գնահատեր»,-ասել է Լուչեսկուն: Ըստ մարզչի, ողջ թիմը օգնում էր Մխիթարյանին, որպեսզի նա որքան հնարավոր է հաճախ հայտնվեր տուգանային հրապարակում և շատ գոլեր իրացներ: «Ես կցանկանայի, որ նա շատ լավ մտածեր: Ժամանակ դեռ կա: Չէի ցանկանա, որ ֆուտբոլիստը կրկին վերադառնա այն մակարդակին, որն ուներ մինչ «Շախտյոր» տեղափոխվելը: Մեկ այլ թիմում, խաղի այլ կազմակերպման դեպքում այն որակները, որը նա այստեղ էր ցուցադրում, կարող են վերանալ»,-ասել է «Շախտյորի» մարզիչը: Լուչեսկուն հորդորել է Մխիթարյանին վերադառնալ թիմ ու սկսել աշխատել, քանի որ դա է նրա թիմը: «Նրան բոլորը օգնում էին: Գուցե, ավելի, քան մյուս ֆուտբոլիստներին: Երբ նա վնասվածք ուներ, երբ խաղում էր առաջնության ժամանակ, ես նրան շատ հազվադեպ էի փոխարինում՝ նպաստելով, որ նա դառնա լավագույն ռմբարկուն: Եթե Հենրիխը այնուամենայնիվ հայտնվի մի ակումբում, որը գերազանցում է «Շախտյորին», ես, հավանաբար, կհասկանամ նրա ցանկությունը: Ես նկատի ունեմ այնպիսի թիմեր, ինչպիսիք են «Բավարիան», Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան»: Մնացած բոլոր թիմերը մեր մակարդակի թիմեր են»,-Լուչեսկուի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |