Աֆղանստանում պայթյունից 4 ոստիկան է զոհվել

Աֆղանստանում պայթյունից 4 ոստիկան է զոհվել

PanARMENIAN.Net - Աֆղանստանի հյուսիսում ռումբի պայթյունից 4 ոստիկան է զոհվել: Այդ մասին գրում է Associated Press-ը՝ ոստիկանության վրա հղումով:

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 11-ին: Ռումբը պայթել է ոստիկանների ավտոմեքենայի մոտ: Մանրամասները ճշտվում են:

Իշխանությունները նշում են, որ հաճախ նման մարտավարություն են կիրառում «Թալիբանի» կողմնակիցները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---