Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները զարգանում են բարեկամության եւ դաշնակցության ոգով16 փետրվարի 2006 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները զարգանում են բարեկամության եւ դաշնակցության ոգով: Այդ մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանը` մեկնաբանելով Ռուսաստանում Հայաստանի օրեր անցկացնելու նպատակները: Նախագահի խորհրդականի խոսքերի համաձայն, Ռուսաստանում Հայաստանի տարին ավելի լայն հասկացություն է, քան մշակույթի օրեր կամ ամիս: «Հայաստանի տարի անցկացնելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Ինտեսիվ գործնեություն է ծավալվել Ռուսաստանի տարբեր քաղաքներում եւ շրջաններում Հայաստանը ներկայացնելու համար»,- ասել է նա: Բացի այդ, ինչպես նշել է Վիգեն Սարգսյանը, Ռուսաստանում Հայաստանի օրերի անցկացումը ուղղված է նաեւ Ռուսաստանի երիտասարդ սերնդին Հայաստանի եւ նրա մշակույթի հետ ծանոթանացնելուն: «Ավագ սերունդը լավ ծանոթ է հայկական մշակույթին, եւ խնդիրը նրանում է, որ մենք մեր ջանքերը պետք է հասցեագրենք երիտասարդ սերնդին: Ռուսաստանում Հայաստանի օրերը սկիզբ են առել հունվարի 22-ին Մոսկվայի Կրեմլի Պետական պալատում երկու երկրների նախագահների մասնակցությամբ»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |