Կիրո Մանոյան. Թուրքիան նորից ցանկացածը որպես իրականություն է ներկայացնում16 փետրվարի 2006 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը առաջարկում են օգնել Թուրքիային 8 միջուկային ռեակտորների կառուցման մեջ: Ամերիկյան կողմը իր օգնությունն է առաջարկել Թուրքիայի համար 5 մեգավատ էներգիա արտադրելու ծրագրի իրականացման հարցում: Թուրքիայի էներգետիկայի նախարար Հիլմի Գյուլերի խոսքերով, ատոմային էներիա օգտագործելու որոշումը ընդունվել է նավթի գների բարձրացումից հետո:Ըստ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի նախագահ Կիրո Մանոյանի, Թուրքիան հերթական անգամ ցանկացածը որպես իրականություն է ներկայացնում: «Այդ կարգի խոսակցույունները վաղուց են տարվում, սակայն դրանք դեռ ոչնչի չեն բերել: Պարբերաբար թուրքական մամուլում այդ կարգի տեղեկություններ են հայտնվում, սակայն դրանք, ինչպես միշտ, չունեն իրական որեւէ հիմք: ԱՄՆ-ը կարող են օգնել Թուրքիային այդ ծրագրի իրականացման մեջ, սակայն դժվար այժմ դա հնարավար լինի»,- ասել է Մանոյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ ունեցած զրույցում: Նա նաեւ նշել է, որ տվյալ դեպքում թուրք-ամերիկյան հարաբերությունները ոչ մի ընդհանրություն չունեն միջուկային էներգետիկայի հարցով իրանա-ամերիկայն հակամարտության հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |