Մի ժողովուրդ, որ մարդասպանին «տարվա մարդ» է հայտարարում, խղճահարություն է առաջացնում16 փետրվարի 2006 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի նախագահ Կիրո Մանոյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտարարել է.«Ամոթ այն ազգին, որը մարդասպանին «տարվա մարդ» է հայտարարում: Եթե Ռամիլ Սաֆարովը ազգային հերոս է եւ կարող է օրինակ ծառայել, ապա ես անկեղծորեն խղճում եմ ադրբեջանցիներին»:Նշենք, որ Ադրբեջանի Ազգային-դեմոկրատական կուսակցությունը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին հայտարարել է 2005 թվականի տարվա մարդ: Ինչպես հայտարարել է կուսակցության նախագահ Իսկենդեր Համիդովը, «Պետության եւ ազգային շահերի պաշտպանության ոլորտում ունեցած ծառայությունների համար» դիպլոմը կհանձնվի Սաֆարովի ընտանիքին: Ադրբեջանցի սպան արժանացել է նաեւ Ադրբեջանի Ազգային-դեմոկրատական կուսակցության պատվավոր անդամի կոչմանը: Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում էր գտնվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով, գազանաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպա, նույն դասընթացների մասնակցի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն եւ մեկ այլ անձի հանդեպ կատարված մահափորձ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |