Արցախում կարևորում են փոքր ձեռնարկությունների առկայությունը![]() 1 հուլիսի 2013 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին այցելել է նախկին ղարմետաքսկոմբինատի տարածքում բացվելիք մի շարք արտադրամասեր: Երկրի ղեկավարը ծանոթացել է բուրդի վերամշակման, թելի, կտորի, գորգագործական արտադրամասերում իրականացվող նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Բակո Սահակյանը կարևորել է նման փոքր ձեռնարկությունների առկայությունը տեղական արտադրության խթանման տեսանկյունից՝ հավելելով, որ դրանք կնպաստեն նաև Արցախում թեթև արդյունաբերության ոլորտի զարգացմանը: Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արտուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |