Նիգերիայի նորանշանակ դեսպանը ջանք չի խնայի երկու երկրների միջև փոխգործակցությունն ամրապնդելու համար![]() 1 հուլիսի 2013 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանն հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ ընդունել է Նիգերիայի նորանշանակ դեսպան Ալհաջի Տուկուր Մանիին (նստավայրը՝ Թեհրան): Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Սերգեյ Մանասարյանը հաջողություն է մաղթել նրան և հույս հայտնել, որ իր գործունեությամբ դեսպանը կնպաստի հայ-նիգերիական հարաբերությունների զարգացմանը: ԱԳ փոխնախարարը նաև նշել է, որ Հայաստանը կարևորում է Աֆրիկայի առաջատար պետությունների, այդ թվում Նիգերիայի հետ հարաբերությունների զարգացումը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մանին նշել է, որ ջանք չի խնայի երկու երկրների միջև փոխգործակցությունն ամրապնդելու համար: Նա նաև ասել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ կան, որոնց շուրջ հնարավոր է արդյունավետ փոխգործակցություն հաստատել: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քաղաքական շփումների ակտիվացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման և մի շարք այլ ոլորտների հետ կապված հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |