Չինաստանում կառուցվել է աշխարհում ամենամեծ շինությունը

Չինաստանում կառուցվել է աշխարհում ամենամեծ շինությունը

PanARMENIAN.Net - Չինաստանում կառուցվել է աշխարհում ամենամեծ շինությունը: Սիչուան նահանգի Չենդու քաղաքում կառուցված New Century Global Center-ի մակերեսը 1,7 մլն քառ. մետր է: Այս շինությունն իր հարկի տակ կարող է տեղավորել մոտ 20 «սիդնեյյան օպերայի» շենք կամ 5 «պենտագոն»:

New Century Global Center-ն իր մեջ ներառում է առևտրի կենտրոններ, միջերկրածովյան ոճով կառուցված գյուղեր` վիլլաներով, ինչպես նաև ջրաշխարհ, սահադաշտ, մի քանի հյուրանոց: Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ միայն առևտրի կենտրոնները զբաղեցնում են շինության ավելի քան 400 հազար քառ. մետր մակերեսը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---