Իրավունքի գերակայության վերաբերյալ խորհրդաժողով` ԱԺ-ում. Կմասնակցեն 32 երկրների ներկայացուցիչներ![]() 2 հուլիսի 2013 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում հուլիսի 3-4-ը ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցում են 32 երկրների և միջազգային կառույցների շուրջ 80 ներկայացուցիչներ: Վաղը ԱԺ նիստերի դահլիճում Խորհրդաժողովը կսկսի իր աշխատանքները: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ողջույնի խոսք կասեն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանը, ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն: Խորհրդաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև հուլիսի 4-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |