ԱԱԽ քարտուղարը ՌԴ-ում կմասնակցի անվտանգության ոլորտը համակարգողների միջազգային հանդիպմանը

ԱԱԽ քարտուղարը ՌԴ-ում կմասնակցի անվտանգության ոլորտը համակարգողների միջազգային հանդիպմանը

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 2-4-ը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության Վլադիվոստոկ քաղաք` մասնակցելու անվտանգության ոլորտը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային հանդիպմանը:

Հանդիպմանը Արթուր Բաղդասարյանը հանդես կգա տրանսպորտային անվտանգության խնդիրներին վերաբերող ելույթով: Այցի ընթացքում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, Հնդկաստանի և այլ երկրների իր գործընկերների հետ:

 Ուշագրավ
---