ԵՄ-ն հուսով է, որ 2006 թվականը վճռորոշ կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար17 փետրվարի 2006 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը հուսով է, որ 2006 թվականը վճռորոշ կդառնա ղարաբաղյան հակամարտության եւ Հարավային Կովկասի այլ հակամարտությունների կարգավորման համար: Ինչպես Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները, չափազանց կարեւոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ոչ միայն բանակցություններ վարեն, այլ նաեւ առաջարկություններ ներկայացնեն հակամարտող կողմերին: «Կարեւոր է, որպեսզի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դե Գուխտը ընդհանուր մոտեցումներ ունենան ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ»,-ասել է նա: Իր հերթին, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշել է, որ եվրաինտեգրման գործընթացը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող է բարենպաստ մթնոլորտ ստեղծել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |