Ամերիկացի փորձագետները բարձր են գնահատել հայկական բանակի պրոֆեսիոնալ մակարդակը17 փետրվարի 2006 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ - լիազոր դեսպան Ջոն Էվանսի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Դեսպանը նախարարին հանձնեց պաշտպանական գնահատման վերջնական փաստաթուղթը, որի համաձայն` ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի մասնագետները բարձր են գնահատել հայկական բանակի պրոֆեսիոնալ մակարդակը: Սերժ Սարգսյանը դեսպանին խնդրեց իր շնորհակալությունները փոխանցել ամերիկացի մասնագետներին` իրականացրած աշխատանքների - ՀՀ զինված ուժերը նման գնահատականի արժանացնելու համար:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |