Արխացի կապիտալ շինարարության ոլորտում ավելի խստապահանջ մոտեցում կորդեգրվի![]() 2 հուլիսի 2013 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված կապիտալ շինարարության ոլորտին առնչվող հարցերին: Համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ կապիտալ շինարարության ոլորտը մեր տնտեսության ամենամեծ հատվածներից է և հանդիսանում է նրա շարժիչ ուժերից մեկը: Միևնույն ժամանակ, երկրի ղեկավարի բնութագրմամբ, անհրաժեշտ է ավելի խստապահանջ մոտեցում ցուցաբերել կատարվող աշխատանքների որակի, ժամանակացույցի և աշխատավարձերի վճարման ժամկետների պահպանմանը: Այս ուղղությամբ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` նշելով, որ գործընթացը լինելու է իր անմիջական վերահսկողության ներքո: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, առաջատար շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |