Լեոնիդ Ենգիբարովի մոր դերը Գեորգի Փարաջանովի ֆիլմում կխաղա Քսենիա Ռապոպորտը

Լեոնիդ Ենգիբարովի մոր դերը Գեորգի Փարաջանովի ֆիլմում կխաղա Քսենիա Ռապոպորտը

PanARMENIAN.Net - «Թախծոտ ծաղրածու» Լեոնիդ Ենգիբարովի մասին Գեորգի Փարաջանովի նոր ֆիլմում նրա մոր դերը կկատարի Քսենիա Ռապոպորտը, այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն է հայտնել ինքը ռեժիսորը:

«Այդ պատմությունն ինձ պատմեց Ելենա Կամբուրովան՝ մեծ երգչուհին: Սցենարն իմն է, ես դեռ շտկում եմ երկխոսությունները: Դա կլիմի «Աշունը սրտում» խաղարկային ֆիլմ: Ով կխաղա Ենգիբարովին, ես դեռ չգիտեմ, շատ մանրակրկիտ եմ ընտրում; Դա լուրջ բան է: Բայց հստակ կարող եմ ասել, որ նրա մոր դերը կկատարի Քսենիա Ռապոպորտը»,-պատմել է Փարաջանովը:

Ֆիլմի նկարահանումները կսկսվեն սեպտեմբերին: Գեորգի Փարաջանովը հռչակավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի զարմիկն է, հայտնի է իր աշխատանքներով փաստագրական կինոյում: 2012թ. նկարահանել է իր առաջին խաղարկային «Բոլորը գնացին» ֆիլմը, որը մի շարք մրցանակներ է ստացել միջազգային կինոփառատոներում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---