ՉԼ որակավորման 1-ին փուլ. «Շիրակը» մեկնարկեց հաղթանակով

ՉԼ որակավորման 1-ին փուլ. «Շիրակը» մեկնարկեց հաղթանակով

PanARMENIAN.Net - Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի 1-ին հանդիպման ժամանակ Գյումրու քաղաքային ստադիոնում «Շիրակը» հանդիպեց Սան Մարինոյի «Տրե Պենե» թիմի հետ:

Տանտերերն ակտիվ սկսեցին խաղը և 9-րդ րոպեին կարող էին հաշվի մեջ առաջ անցնել: Սակայն «Շիրակի» ֆուտբոլիստ Դամ Դիոպը չկարողացավ հաջող իրացնել 11-մետրանոցը:

Արդեն 36-րդ րոպեին «Շիրակից» Ֆոֆանա Բեկոն կարողացավ շրջանցել մրցակցի դարպասապահին և բացել խաղի հաշիվը` 1:0:

Երկրորդ խաղակեսը ևս հայաստանյան ակումբի ֆուտբոլիստները սկսեցին ակտիվ: Կարեն Մուրադյանի փոխանցումից հետո էլ 55-րդ րոպեին Բեկոն գրավեց մրցակցի դարպասը:

Այս խաղի իսկական հերոսը դարձավ հենց Բեկոնը: Նա 9 րոպե անց կրկին կարողացավ ազատվել մրցակցի պաշտպաններից և խփել իր թիմի երրորդ գնդակը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ:

Մինչ խաղավարտն էլ «Շիրակի» խաղացողները կարողացան իրենց ձեռքում պահել խաղը և հաղթել 3:0 հաշվով: Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---