Ըմբիշ Կարապետ Չալյանը դարձել է Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր![]() 3 հուլիսի 2013 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Սկոպյեում (Մակեդոնիա) մեկնարկել է Եվրոպայի ըմբշամարտի պատանեկան առաջնությունը: Առաջնությունը բացել են հունահռոմեական ոճի ըմբիշները: Առաջին իսկ օրը Հայաստանի հավաքականը կարողացել է ոսկե մեդալ նվաճել: Մինչև 74 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանն առաջին գոտեմարտում հաղթել է սերբ ըմբիշին, ապա ուժեղ է գտնվել Բուլղարիայի ներկայացուցչից: Չալյանն առավելության է հասել նաև Լատվիայի և Մոլդովայի մարզիկների նկատմամբ: Եզրափակչում հայ ըմբիշը երեք մրցափուլում հաղթել է Ադլան Ակիևին (Ռուսաստան) և դարձել Եվրոպայի հաղթող: Այսօր գորգ դուրս կգա մինչև 55, 66, 84, 120 կգ քաշային հունահռոմեական ըմբիշները, իսկ առաջնությունը կավարտվի հուլիսի 7-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |