Արցախում ձգտում են ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթական համակարգի

Արցախում ձգտում են ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթական համակարգի

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 3-ին հանդիսավոր պայմաններում դիպլոմներ է հանձնել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած մի խումբ շրջանավարտների:

Իր խոսքում երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին այստեղ` հանրապետության նախագահի նստավայրում, դիպլոմներ հանձնելու արարողությունը դարձել է բարի ավանդույթ, ընդգծելով, որ պետությունը ձգտում է ունենալ զարգացած ու ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթական համակարգ, և դա մեր առջև ծառացած առաջնային խնդիրներից մեկն է:

Արարողությանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---