Հայաստան է ժամանելու լիբանանյան ներկայացուցչական պատվիրակությունը

Հայաստան է ժամանելու լիբանանյան ներկայացուցչական պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Բեյրութ–Երևան ուղիղ ավիաչվերթի բացման առիթով Հայաստան է ժամանելու լիբանանյան պաշտոնական ու գործարար շրջանակների մեծ ու ներկայացուցչական պատվիրակություն։ Հուլիսի 6–ին ժամը 12–ին ողջ պատվիրակությունը հյուրընկալվելու է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում (Խանջյան 11), ուր երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների նախագահներ Մարտին Սարգսյանը և Մոհամադ Չոքերը ստորագրելու են համագործակցության համաձայնագիր, որին հաջորդելու է մամուլի ասուլիսը։ Պատվիրակության կազմում են լիբանանյան MEA ավիաընկերության գլխավոր տնօրեն Մոհամեդ ալ–Հութին, Լիբանանի արդյունաբերության նախարար, մեր հայրենակից Վրեժ Սաբոնջյանը, հայազգի նախկին նախարարներ և խորհրդարանի ներկայիս պատգամավորներ, Լիբանանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Հարություն Սամուելյանը,Լիբանանի Բանկերի ասոցիացիայի նախագահը, Լիբանանի արդյունաբերողների ասոցիացիայի նախագահը, բարձրաստիճան այլ պաշտոնատար այրեր, երկու երկրների դեսպանները, ընկերությունների ղեկավարներ, գործարարներ։ Այցը բացառիկ կարևոր է և լուրջ ազդեցություն կունենա հայ–լիբանանյան տնտեսական կապերի զարգացման գործում, ասվում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---