Իվանիշվիլի. Վրաստանը Հայաստանի հետ կարգավորելու շատ հարցեր ունի

Իվանիշվիլի. Վրաստանը Հայաստանի հետ կարգավորելու շատ հարցեր ունի

PanARMENIAN.Net - Վրաստանը Հայաստանի հետ կարգավորելու շատ հարցեր ունի, հայտարարել է մամլո ասուլիսում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին :

«Եվ դա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններին, մենք քննարկում ենք մեր երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր»,-ասել է նա:

Այսպես է Իվանիշվիլին պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին Վրաստանի կառավարության անդամների Երևան հաճախակի դարձած այցերի մասին: Կարճ ժամանակահատվածում Հայաստան են այցելել ՊՆ,ՆԳ նախարարները, գլխավոր դատախզը, գրում է «Գրուզիա Օնլայնը»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---