Սերգեյ Պալկին. Եթե Մխիթարյանի համար առաջարկված գումարը չգոհացնի «Շախտյորին», ապա ֆուտբոլիստը կպատժվի

Սերգեյ Պալկին. Եթե Մխիթարյանի համար առաջարկված գումարը չգոհացնի «Շախտյորին», ապա ֆուտբոլիստը կպատժվի

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը հայտնել է, որ ոչ մի նորություն չունի Հենրիխ Մխիթարյանից, որը չի ներկայացել թիմի հավաքին: Չեն եղել նաև պաշտոնական առաջարկներ «Տոտենհեմից» և «Լիվերպուլից»:

«Ես արդեն ասել եմ, որ «Բորուսիայից» կա 30 մլն դոլարի առաջարկ: Մեր դիրքորոշումն է՝ 30 մլն եվրո: Դա է միակ առաջարկը, որ եղել է»,-Պալկինի խոսքը մեջբերում է football.ua-ն:

Նա հավելել է, որ եթե Մխիթարյանը ցանկանում է խզել պայմանագիրը, կարող է վճարել «Շախտյորին» 30 մլն դոլար և տեղափոխվել այն ակումբն, ուր ուզում է:

«Եթե Մխիթարյանի համար առաջարկված գումարը չգոհացնի «Շախտյորին», ապա ֆուտբոլիստը կպատժվի: Նա չի մասնակցել հավաքին, իսկ պայմանագրում բոլոր տուգանային պատժամիջոցները գրանցված են: Մեզ համար դա խնդիր չէ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---