Ալեքսանդրիայում վախճանվել է Ֆավզիա արքայադուստրը

Ալեքսանդրիայում վախճանվել է Ֆավզիա արքայադուստրը

PanARMENIAN.Net - Եգիպտական Ալեքսանդրիայում 92 տարեկան հասակում վախճանվել է Ֆավզիա արքայադուստրը՝ Իրանի վերջին շահ Մոհամմեդ Ռեզա Փեհլեվիի առաջին կինը: Ֆավզիան Եգիպտոսի արքայադուստրն էր, Եգիպտոսի Ֆուադ Առաջին թագավորի դուստրը: Շահն ամուսնացավ նրա հետ 1938թ., 9 տարի անց նրանք բաժանվեցին և Ֆավզիան ամուսնացավ եգիպտական բանակի սպայի հետ: Շահ Մոհամմեդ Ռեզա Փեհլեվին (1919-1980թթ.) ամուսնացած է եղել 3 անգամ: 1979թ. Իսլամական հեղափոխության արդյունքում շահը գահընկեց արվեց և լքեց երկիրը: Իրանի վերջին շահը թաղված է Կահիրեի Ար Ռիֆայի մզկիթում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---