Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին առաջարկել է ձևավորել կոալիցիոն կառավարություն

Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին առաջարկել է ձևավորել կոալիցիոն կառավարություն

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին առաջարկել է ձևավորել կոալիցիոն կառավարություն: Այս մասին նշվում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ, որը փոխանցում է INTERFAX-ը:

Հայտարարության մեջ առաջարկվում է նաև ստեղծել անկախ հանձնաժողով սահմանադրական փոփոխություններ ներկայացնելու համար, որը հետագայում պետք է հավանության արժանացնի նորընտիր խորհրդարանը:

Հիշեցնենք, որ Եգիպտոսում ներքաղաքական իրավիճակը սրվել է հունիսի 30-ին: Եվ արդեն մի քանի օր շարունակվում են բազմահազարանոց բողոքի ցույցերը ընդդեմ նախագահ Մուրսիի վարչակարգի վարած քաղաքականության: Ցույցերն ուղեկցվում են անկարգություններով ու զոհերով: Իրադարձությունների նման զարգացումների հետագա ընթացքը կանխելու նպատակով Եգիպտոսի ԶՈՒ հրամանատարութունը ևս միջամտել է` կոչ անելով նախագահին քայլեր ձեռնարկել քաղաքական իրավիճակը կայունացնելու ուղղությամբ, հակառակ դեպքում սպառնալով իրենց գորրծողությունների անցնելով: Վերջնաժամկետը լրանում է այսօր: Բանակի հրամանատարությունը նշում է, թե իրենց նպատակն իշխանափոխությունը չէ, բայց Մուրսիի անվտանգության հարցերով խորհրդականը Ֆեյսբուքի իր էջում նշել է, որ Եգիպտոսում զարգացող դեպքերը ռազմական հեղաշրջում պետք է անվանել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---