Աղբյուր. ԱՄՆ-ն Կահիրեում իր դեսպանատան աշխատակիցներին տարհանելու հանձնարարական է տվել![]() 4 հուլիսի 2013 - 09:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն Կահիրեում իր դեսպանատան աշխատակիցներին տարհանելու հանձնարարական է տվել, այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի աղբյուրներին: Աղբյուրը հայտնել է, որ տարհանվելու են դեսպանատան բոլոր ոչ հիմնական աշխատակիցներն ու նրանց ընտանիքները: Տարհանման մանրամասները` այն կկազմակերպվի Պետդեպարտամենտի՞ կողմից, թե՞ դիվանագետները ստիպված կլինեն լքել Եգիպտոսը քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռներով, դեռ հայտնի չեն: Տարհանման հրամանը պայմանավորված է Եգիպտոսում տեղի ունեցող վերջին իրադարձություններով, որտեղ հուլիսի 3-ին Սահմանադրական դատարանը ժամանակավորապես դադարեցրել է Սահմանադրության գործունեությունը և դատարանի ղեկավար Ադլի Մանսուրան ստանձնել է երկրի ղեկավարումը: Այսպիսով, դե ֆակտո Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին հեռացվել է երկրի ղեկավարի պաշտոնից: Ավելի ուշ երկրում սկսվել են բախումներ Մուրսիի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև, ինչի արդյունքում արդեն չորս մարդ մահացել է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |