Եգիպտոսը ժամանակավորապես կղեկավարի ՍԴ նախագահը

Եգիպտոսը ժամանակավորապես կղեկավարի ՍԴ նախագահը

PanARMENIAN.Net - Եգիպտոսի Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը դարձել է երկրի ժամանակավոր ղեկավարը նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկության հետևանքով: Նախկին նախագահը կատարվածն անվանել է ռազմական հեղաշրջում և խաղաղ դիմադրության կոչ է արել: Առաջիկա ժամերին Սահմանադրական դատարանի կոլեգիան կհավաքվի ընդունելու համար Ադլի Մանսուրի երդումը, հայտնում է BBC News-ը:

Ըստ առկա տեղեկատվության, Մուրսին տեղափոխվել է ռազմական հետախուզության կենտրոնակայան:

Երկրի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ աս Սիսին հայտարարել է սահմանադրության գործողության կասեցման, տեխնոկրատների կառավարության ձևավորման և հիմնական օրենքում ուղղումենր կատարելու կոմիտեի ձևավորման մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---