Ալեքսեյ Մարտինով. Գյուլիստանի պայմանագիրը ոչ ոք չեղյալ չի հայտարարել![]() 4 հուլիսի 2013 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Պատերազմը Ղարաբաղում Բաքվի համար կնշանակի Ադրբեջանի ինքնիշխանության կորուստ կարճաժամկետ հեռանկարում, տարածքի հետագա մասնատմամբ: Այդ մասին գրում է ռուս փորձագետ Ալեքսեյ Մարտինովը REX ԻԳ-ում: Ըստ նրա, միանգամայն հավանական է, որ ուժայինները Բաքվում դիտարկում են Ղարաբաղում ռազմական գործողության տարբերակը որպես ուշադրությունը շեղող և համախմբող բացադրիչ Ադրբեջանում նախագահական ընտրությունների շեմին: «Սակայն ցանկալի է հավատալ նախագահ Ալիևի սթափ մտքին ու իմաստությանը: Նա որպես խեալմիտ մարդ չի գնա իր երկրի ոչնչացմանը րոպեական մարտավարական շահերի համար»,-ասել է փորձագետը: Հեղինակը հիշել է նաև Սահակաշվիլիի ճակատագրի մասին «Հարավային Օսեթիայի վրա դավադիր հարձակումից հետո» 5 տարի առաջ: «Պատրանքները, թե Ռուսաստանը զենք մատակարարելով Ադրբեջանին, կարծես չի նկատում ռևանշիստական հռետորաբանությունը ղարաբաղյան հարցում Ադրբեջանում ընտրարշավի ժամանակ, անիրատեսական են: Ռուսաստանն առաջին հերթին ադրբեջանական փողերով զենք է տեղադրում Իրանի հետ սահմանին: Հաշվի առնելով իրադարձությունների հավանական զարգացումը տարածաշրջանում, դա միանգամայն խելամիտ քայլ է: Ոչ ոք թույլ չի տա ադրբեջանցիներին պատերազմել Ղարաբաղում ռուսական զենքով»,-գտնում է ռուս փորձագետը: «Ռուսաստանը կարող է իր իրավունքները ներկայացնել Բաքվի, Գյանջայի և Ղարաբաղի հանդեպ որպես 200 տարի առաջ Գյուլիստանի պայմանագրով Պարսկաստանից ստացած և ռուսական զենքով ու արյամբ նվաճված հողերի: Այդ պայմանագիրը ոչ ոք չեղյալ չի համարել: Գուցե՞, այն ժամանակ տաք գլուխները Բաքվում կպաղեն»,-ասել է նա:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |