Վրաստանի նախագահին այնուամենայնիվ կընտրեն հոկտեմբերի 27-ին

Վրաստանի նախագահին այնուամենայնիվ կընտրեն հոկտեմբերի 27-ին

PanARMENIAN.Net - Վրաստանում երրորդ անգամ փոխել են նախագահական ընտրությունների անցկացման օրը: Ըստ նոր տարբերակի, ինչպես ասել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը, քվեարկությունը տեղի կունենա 2013թ. հոկտեմբերի 27-ին՝ ամսվա վերջին կիրակի օրը:

Որոշումը կայացվեց, երբ նախորդ ընդունած օրը՝ հոկտեմբերի 31-ը քննադատության առարկա դարձավ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, քանի որ դա աշխատանքային օր է և արտերկրում բնակվող վրացիները չէին կարողանա մասնակցել ընտրություններին, գրում է «Գրուզիա Օնլայնը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---