2014 թ. նոմինալ ՀՆԱ աճը ակնկալվում է 6,9 տոկոսի սահմաններում![]() 4 հուլիսի 2013 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հուլիսի 4-ին հաստատել է Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Ինչպես կառավարության նիստում հայտնել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ըստ ծրագրի, նոմինալ ՀՆԱ աճը ակնկալվում է 6,9 տոկոսի սահմաններում, իսկ 2015թ.՝ 10 տոկոսի սահմանում, իսկ 2016թ.՝ 11 տոկոս: Ըստ նրա, այդ ֆոնի վրա Համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական բյուջեի եկամուտ¬ների հա¬¬րաբերության ցուցանիշը 2014-2016թթ կտատանվի 23.63-23.87%-ի սահման¬ներում: «Դա 113 մլրդ դրամով ավելի է 2013թ. ցուցանիշից, եկամուտների աճը հիմնականում կապահովվի հարկային մուտքերի հաշվին»,-ասել է նա: Նա հավելեց, որ ակնկալվում է, որ երկամուտները 2015թ. կաճեն 116 մլրդ դրամով, իսկ 2016 թվականին՝ նույն մակարդակի աճ է ակնկալվում: Հայաստանի պետբյուջեի ծախսերը 2014 թվականին կկազմեն 1 տրլն 258 մլրդ դրամ, ինչը 105 մլրդ դրամով ավելի է 2013թ, ցուցանիշից, նմանատիպ պլանավորում է նախատեսվում նաև 2015-2016թթ. համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |