Իրադարձությունները Եգիպտոսում ցույց տվեցին, որ աշխարհիկ հանրությունը թույլ չի տա, որ իսլամիստները գողանան հաղթանակը![]() 4 հուլիսի 2013 - 16:52 AMT PanARMENIAN.Net - «Մտավախություն կար, որ սալաֆիտները, ավելի ծայրահեղական լինելով, քան «Մահմեդական եղբայրները», կարող էին գործի դրվել բանակի միջամտության դեպքում, սակայն Սաուդյան Արաբիայի թագավորի ողջույնը եգիպտական բանակին «տապալեց նրանց»,- PanARMENIAN.Net ին է ասել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի աշխատակից Ֆասիհ Բադերհանը: «Մենք դեռ չունենք ԱՄՆ հստակ արձագանքը կատարվածին, թեև կոնգրեսականներից մեկն արդեն հայտարարել է, որ հարկավոր է դադարեցնել ֆինանսական օժանդակությունն Եգիպտոսին: Սակայն, ես չեմ կարծում, որ «Մահմեդական եղբայրները» ագրեսիվ կլինեն և հավանաբար հարկավոր է քաղաքական պայքարի սպասել: Մյուս կողմից բանակը ճնշում գործադրեց ՀԱՄԱՍ-ի վրա Գազայի հատվածում, որպեսզի այն ապակայունացման գործոն չդառնա բուն Եգիպտոսում»,-ասել է նա: Բադերհանը նաև նշել է, որ Եգիպտոսի իրադարձությունները անպայման կանդրադառնան սիրիական հակամարտության վրա, ընդ որում դրական առումով: «Վերջին իրադարձությունները Եգիպտոսում ցույց տվեցին, որ աշխարհիկ հանրությունը թույլ չի տա, որ ծայրահեղական իսլամիստները գողանան հաղթանակը: Իսկ դա նշանակում է, որ Մերձավոր Արևելքում այլ գործընթացներ կսկսվեն, այդ թվում նաև Սիրիայում»,-ասել է Բադերհանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |