Հարությունյան. Մոլդովացի փաստաբանի հակահայկական հայտարարությունը վարձված էր Ադրբեջանի կողմից![]() 4 հուլիսի 2013 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանում համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ մոլդովացի փաստաբանի հակահայկական հայտարարությունները ակնհայտ է, որ վարձված էին Ադրբեջանի կողմից: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը: «Մենք բազմիցս այդ բառերը նույնությամբ լսել ենք ադրբեջանական կողմից: Զարմանալու որևէ բան չկա, քանի որ ադրբեջանցիները միշտ էլ նման քայլերի դիմում են, և տարբեր միջազային կոնֆերանսների ժամանակ նման վարձու ելույթներ են հնչում: Մենք մեզ շատ լավ պահեցինք: Հիմա մարդ էր, թող արտահայտվեր: Համարժեք արձագանքներ եղան: Ես կարծում, որ որևէ մեկը չէր սպասում, որ ես պետք է ընդհատեմ նրան: Մենք քաղաքակիրթ ձևով լսեցինք նրա ելույթը և պատասխանեցինք»,- ասաց Դավիթ Հարությունյանը, ով փաստաբանի հայտարարության ժամանակ նախագահում էր խորհրդաժողովի նիստը: Նա ընդգծեց, որ որևէ սարսափելի բան չի եղել: Դավիթ Հարությունյանը նշեց, որ խորհրդաժողովի թեման այնպիսին էր, որ նման շեղում չէր սպասվում: Ինչ վերաբերում է, մոլդովացի փաստաբանի ելույթից հետո հնչած ծափահարություններին, ԱԺ պատգամավորը նկատեց, որ ընդամենը 4 հոգի է ծափահարել և չբացառեց, որ նրանք էլ թյուրիմացաբար են դա արել: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովին Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն Հայաստանի խորհրդարանում Հայաստանին անվանեց «ագրեսոր երկիր»։ «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը «սառեցված հակամարտությունների» տարածքում» թեմայով զեկույցի ժամանակ նա անդրադարձավ հայ-ադրբեջանական հակամարտությանը և հանդես եկավ հակահայկական ելույթով, որը ադրբեջանական ստահոտ քարոզչություն էր հիշեցնում: «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»,- հայտարարեց նա ու հավելեց,- «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է»։ Փաստաբանի ելույթից հետո համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցների մի մասը ծափահարեցին։ Նրա հայատարարությանն արձագանքեցին ՀՀ ԱԺ փոխնախագահն ու Լիտվայի ՄԻՊ-ը: Հերմինե Նաղդալյանը հորդորեց չօգտագործել խորհրդաժողովը և Հայաստանի խորհրդարանի ամբիոնը սուտ տեղեկատվություն տարածելու համար. «Անընդունելի է, որ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |