«Գանձասարը» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ընդունեց «Ակտոբեից»![]() 4 հուլիսի 2013 - 20:51 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտը ընդունել էր Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի «Գանձասար» - «Ակտոբե» (Ղազախստան) հանդիպումը: Խաղի առաջին կեսն անցավ ավելի հանգիստ պայքարում, թիմերը փորձում էին ուսումնասիրել միմյանց և գտնել դեպի դարպասը տանող ճանապարհը: 41- րդ րոպեին հարձակվեղ Նարեկ Բեգլարյանը հայտնվեց հարմար դիրքում, սակայն նրա հարվածից հետո վստահ խաղաց «Ակտոբեի» դարպասապահը: Կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվով: Երկրորդ խաղակեսի սկզբում «Ակտոբեի» մարզիչը փոփոխություն կատարեց` դաշտ մտցնելով Սերգեյ Դավիդովին: Վերջինս էլ լավ մտավ խաղի մեջ և 61-րդ րոպեին, օգտվելով հայ պաշտպանների սխալից, բացեց խաղի հաշիվը: 78-րդ րոպեին էլ ղազախական թիմի երկրորդ գոլը խփեց Ասխաթ Թագիբերգենը: Մինչ խաղավարտը Կապանի ֆուտբոլիստներին հաջողվեց կրճատել հաշիվը: Վերջին րոպեին Արտակ Դաշյանը հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 1:2: Սակայն ժամանակն արդեն ավարտվում էր, և «Գանձասարն» ավելին չկարողացավ անել: Պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 11-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |