ՀՀ ԱԳՆ ղեկավար. Երեւանը գնահատում է Հ.Տալվիտիեի դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում20 փետրվարի 2006 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում եւ Հայաստանի ու Եվրամիության միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում: Այդ մասին այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ֆին դիվանագետի առաքելությունը հաջոված է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններ հաստատելու փորձերին աջակցելու եւ հայ-թուրքական սահմանի բացմանն առնչվող հարցերում: Իր հերթին Հ.Տալվիտիեն նշեց, որ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին Թուրքիան դեռեւս երկար ուղի ունի անցնելու եւ պետք է կատարի մի շարք պարտավորություններ, որոնց թվում է նաեւ հայ-թուրքական սահմանի բացումը: «Սակայն Հայաստանը չպետք է մտածի, թե Թուրքիա-ԵՄ բանակցությունների արդյունքում կլուծվեն բոլոր խնդիրները»,-նշել է դիվանագետը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |