Ֆուտբոլի ԱԱ 100-ամյակը կարող է անցնել երկու երկրներում՝ Արգենտինայում և Ուրուգվայում

Ֆուտբոլի ԱԱ 100-ամյակը կարող է անցնել երկու երկրներում՝ Արգենտինայում և Ուրուգվայում

PanARMENIAN.Net - 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որի ժամանակ նշվելու է մրցաշարի 100-ամյակը, կարող է անցնել երկու երկրներում՝ Արգենտինայում և Ուրուգվայում: Այդ մասին հայտարարել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնան:

Այդ երկու պետությունների հավաքականները հանդիպել են առաջին մրցաշարի եզրափակչում, որը տեղի է ունեցել 1930թ. Մոնտեվիդեոյում:

Նախկինում միայն մեկ անգամ է եղել, երբ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունել են երկու երկիր՝ Ճապոնիան ու Հարավային Կորեան 2002 թվականին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---