Սոֆի Լորենը կնկարահանվի որդու՝ «Մարդկային ձայնը» ֆիլմում![]() 6 հուլիսի 2013 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային կինոյի լեգենդ Սոֆի Լորենը և նրա որդին՝ ռեժիոսոր Էդուարդո Պոնտին, նկարահանում են «Մարդկային ձայնը» ֆիլմը Ժան Կոկտոյի համանուն պիեսով, որտեղ Լորենը կկատարի գլխավոր դերը: «Մարդկային ձայնը» դրամա է մեկ դերասանուհու համար: Անանուն հերոսուհին երկար, դրամատիզմով լի հեռախոսազրույց է վարում իրեն լքած սիրեցյալի հետ: Իր նախորդ մեծ դերը դերասանուհին կատարել է 2004 թվականին «Լցոնված բիբարները գործի են դրվում» կատակերգությունում: Որդու հետ նա արդեն աշխատել է 2002թ. նրա դեբյուտային «Միայն մեր միջև» ֆիլմում: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս ամիս, հայտնում է The Hollywood Reporter-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |