Վենեսուելայի պաշտպանության նախարար է դարձել կին ծովակալը

Վենեսուելայի պաշտպանության նախարար է դարձել կին ծովակալը

PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի պաշտպանության նախարար է նշանակել ծովակալ Կարմեն Մելենդեսին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Մելեդեսը առաջին կին նախարարն է ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնում: Նիկոլաս Մադուրոն Մելենդեսին անվանել է «հայրենիքի զինվոր»:

2012թ. Մելենդեսը, լինելով Չավեսի մերձավոր զինակիցը, ծովակալի կոչում ստացավ: Հոկտեմբերին Չավեսը նրան մեծ լիազրություններ տվեց՝ նրա ստորաբաժանումները իրավունք ստացան ստուգումներ անցկացնելու պետական կազմակերպություններում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---