Հայսատանի արդարադատության նախարարությունը մշակել է ՀՀ Դատական օրենսգրքի նախագիծը21 փետրվարի 2006 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Հանրային քննարկմանն է ներկայացվում Հայաստանի արդարադատության նախարարությունում մշակված ՀՀ Դատական օրենսգրքի նախագիծը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է արդարադատության նախարարության մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը: Նախագծում ներառված են մոտեցումներ, որոնք բխում են մեր իրականւթյունից, դատական համակարգի վերջին յոթ տարիների գործունեության վերլուծությունից, առաջադեմ դատաիրավական համակարգեր ունեցող երկրների հարուստ փորձի ուսումնասիրությունից: Այս փաստաթղթում ամփոփված են գաղափարներ, որոնք հիմք կհանդիսանան դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի օրենսդրական փաթեթի մշակման ժամանակ: Ներկայացված փաստաթուղթը այժմ ավելի շատ կրում է հայեցակարգային բնույթ. դրանում պահպանված չեն օրենսդրական տեխնիկայի կանոնները, բացակայում են անցումային դրույթները, կան հակասություններ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, առաջնահերթ քայլերից համարելով Դատական օրենսգրքի հանրային քննարկման հարցը, օր առաջ է նախագիծը ներկայացնում Ձեր ուշադրությանը: Ձեր դիտողություններն ու առաջարկությունները կարող եք ներկայացնել հնարավորինս սեղմ ժամկետներում` qnnarkum@justice.am էլեկտրոնային հասցեով:Օրենքի նախագիծը ամբողջությամբ կարողեք կարդալ մեր կայքի Գրադարանում, կամ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական էջում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |