Հալեպի հայաբնակ թաղամասերում այս պահին մարտական գործողություններ չեն ընթանում

Հալեպի հայաբնակ թաղամասերում այս պահին մարտական գործողություններ չեն ընթանում

PanARMENIAN.Net - Հալեպի հայաբնակ թաղամասերում այս պահին մարտական գործողություններ չեն ընթանում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանն ու ավելացրեց․ «Բայց սա չի նշանակում, որ մի քանի վայրկյան անց պայթյուններն ու ռմբակոծությունները չեն վերսկսվի։ Իսկ դրանց ընթացքում մարդկային ու նյութական կորուստներն անսպասելի են»։

Նա տեղեկացրեց, որ վերջին հրթիռակոծությունից վիրավորված 3 հայերը հիվանդանոցում են, նրանցից մեկի վիճակն է ծանր։

Ավելիւ վաղ տեղեկացրել էինք, որ Հալեպի հայկական թաղամասերը հուլիսի 5-ին ամբողջ օրը ծանր հրթիռակոծության են ենթարկվել: Մեծ թվով հրթիռներ են արձակվել հատկապես Սուլեյմանիե, Նոր Գյուղ և Աշրաֆիյե շրջաններում: Ըստ տարբեր տվյալների` Հալեպում վիրավորվել է երեք հայ, որոնցից մեկի վիճակը բավականին ծանր է։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---