Չինաստանում նախկին նախարարին կոռուպցիայի համար մահապատժի են դատապարտել![]() 8 հուլիսի 2013 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի երկաթգծի նախկին նախարար Լյու Չժիցզյուին մահապատժի են դատապարտել, որը կիրականացվի հետագայում: Դատարանում նախկին նախարարին մեղավոր են ճանաչել կաշառակերության և պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Նախորդ տարի Լյու Չժիցզյուն հեռացվել էր իր պաշտոնից, ապա նաև Չինաստանի Կոմունիստական կուսակցությունից: Հայտարարվել էր, որ պաշտանավարման ընթացքում նա ահռելի չափերի կաշառք է վերցրել և շահավետ պայմանագրեր է կնքել իր ծանոթների հետ: Անօրինական ճանապարհով նա ստացել էր 10 մլն դոլար: Լյու Չժիցզյուին խիստ քննադատեցին այն բանից հետո, երբ 2011թ.-ին գնացքների բախման հետևանքով Չինաստանում 40 մարդ զոհվեց: Նա ամենաբարձր պաշտոնայան է, ով քրեական պատասխանատվության է ենթարկվում Չինաստանի նոր իշխանությունների հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, փոխանցում է ВВС-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |