Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ադրբեջան՝ միասնություն արյան վրա» ֆիլմի պրեմիերան (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ադրբեջան՝ միասնություն արյան վրա» ֆիլմի պրեմիերան: Ժապավենում ներկայացվում է Ադրբեջան պետությանը բռնակցված բնիկ ժողովուրդների պայքարը անկախության համար: Թալիշ, լեզգի, ավար, ցախուր, ուդի և այլ ժողովուրդների պատմական հայրենիքը վաղ թե ուշ վերադառնալու է իր օրինական տերերին, իսկ այժմ Ադրբեջանը փորձում է պահպանել թվացյալ միասնությունը: Միասնությունն արյան վրա: Ֆիլմում ներկայացվում է ազգությամբ թալիշ Գիլալ Մամեդովի տխուր ճակատագիրն, ում Ադրբեջանի իշխանությունները շինծու մեղադրանքներով մեկուսացրեցին հասարակությունից այն բանից հետո, երբ նա տեղադրեց համացանցում հանրահայտ "Ты кто такой? Давай, до свидания" տեսանյութը, ասվում է «Արցախում Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարան» ծրագրի իրականացման կոմիտեի մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |