Ղաբաղում գոյություն ունեն մահմեդական մշակույթի հուշարձաններ, որոնք ոչ ոք չի ավերել21 փետրվարի 2006 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանարապետությունում գոյություն ունի պատմական հուշարձանների պահպանման գործակալություն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարության պատմամշակութային հուշարձանների պահպանման կոմիտեի ղեկավար, ճարտարապետության պրոֆեսոր Արտեմ Գրիգորյանը: «ԼՂՀ-ը նորմալ պետություն է բոլոր հաամպատասխան ատրիբուտներով եւ այն, որ նրանք ունեն նույնպիսի կառույց, լրիվ հասկանալի է: ԼՂՀ տարածքում եւս գոյություն ունեն մահմեդական մշակույթի հուշարձաններ եւ գերեզմանատներ, որոնէ ոչ ոք չի ավերել»,- նշել է Արտեմ Գրիգրյան: Նրա խոսքերով, գործընկերները Լեռնային Ղարաբաղից հաճախ են դիմում Հայաստանի կոմիտեին այս կամ հուշարձանը նկարագրելու կամ համեմատելու համար:Նշենք, որ ԼՂՀ տարածքում գոյություն ունեն երկու մզկիթ. մեկը Շուշիում` Երկնագույն մզկիթն է, շահ Աբաս II-ի ժամանակշրջանի իրանական ճարատարապետության կոթող(17-րդ դար): Հայկական առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Մարտիրոսյանի խոսքերի համաձայն, մի ժամանակ իրանական կողմը մզկիթը վերականգնելու առաջարկով էր դիմել եւ ստացել էր ղարաբաղյան կողմի համաձայնությունը: Ավելացնենք նաեւ, որ Աղդամում կանգուն մնացած միակ շինությունը եւս մզկիթ է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |