ԱԳՆ. Օրակարգով ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան նախատեսված է

ԱԳՆ. Օրակարգով ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան նախատեսված է

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան կայցելի Հայաստան: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Օրակարգով այցը նախատեսված է», - նշեց նա:

Տիգրան Բալայանն այցի օրը չհստակեցրեց` ասելով, որ այդ մասին ԱԳՆ-ն կտեղեկացնի ավելի ուշ:

ԵԱՀԿ գործող նախագահն ավելի վաղ չեղյալ էր հայտարարել Հայաստան և Ադրբեջան կատարելիք աշխատանքային այցերը: Նա այցելել էր միայն Թբիլիսի: Այս պահին Կոժարան Բաքվում է:

 Ուշագրավ
---