Ուսամա բին Լադենը 10 տարի ապրել է Պակիստանում տեղի հատուկ ծառայությունների թողտվության պատճառով

Ուսամա բին Լադենը 10 տարի ապրել է Պակիստանում տեղի հատուկ ծառայությունների թողտվության պատճառով

PanARMENIAN.Net - «Ալ Քայիդայի» առաջնորդ Ուսամա բին Լադենը 10 տարի ապրել է Պակիստանում տեղի հատուկ ծառայությունների թողտվության պատճառով: Այդ մասին ասվում է Պակիստանի կառավարության զեկույցում, որը հասանելի է դարձել Al Jazeera-ին:

Ըստ 336-էջանոց փաստաթղթի, որտեղ բերված են շուրջ 200 վկաների ցուցմունքներ, ներառյալ պաշտոնյաների ու զինվորականների, ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատի կողմից Ուսամա բին Լադենի սպանությունը Պակիստանում «հանցավոր ակտ էր, որն արտոնել էր ԱՄՆ նախագահը, հայտնում է BBC-ն:

Ուսամա բին Լադենը սպանվեց 2011թ. մայիսի 2-ին Աբբոտաբադ քաղաքի արվարձանում, ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատայինների կողմից: Գործողությունը անցկացվեց առանց Պակիստանի հատուկ ուժերի մասնակցության, ինչը Իսլամաբադի դժգոհությունը հարուցեց:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---