Ունիվերսիադա. Բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Ունիվերսիադա. Բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը (64 կգ) Համաշխարհային ուսանողական խաղերում, որը տեղի է ունենում Կազանում, դուրս է եկել կիսաեզրափակիչ:

1/4 եզրափակչում նրա մրցակիցը եղել է Ազիզ Բեբիտովը (Թուրքմենստան): Հայաստանի ներկայացուցիչն առավելության է հասել 2:0 հաշվով և դուրս եկել հաջորդ փուլ:

Այստեղ Քիրաջյանի մրցակիցը կլինի Դմիտրի Գալագոտը (Մոլդովա), իսկ մենամարտը կկայանա հուլիսի 9-ին: Մինչ այս, Քիրաջյանը հաղթել էր Վիե-Ժեն Չանգին (Թայպե) և Դենիս Յուցկեվիչին (Բելառուս):

Կիսաեզրափակչում է նաև մեկ այլ հայ բռնցքամարտիկ` Հենրիկ Մոքոյանը (56 կգ): Նա հանդիպելու է Սերգեյ Վոդոպյանովին (Ռուսաստան):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---