Կինոփորձագետները ծանոթացել են Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմերի նախագծերին![]() 9 հուլիսի 2013 - 10:38 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնի շրջանակներում տեղական և միջազգային փորձագետներից բաղկացած հանձնախմբին ներկայացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ՀՀ մշակույթի նախարարություն, Հայաստանի ազգային կինոկենտրոն և «Ոսկե ծիրան» փառատոնին ներկայացված երկու տասնյակից ավելի կինոնախագծերը: Դրանցից մի քանիսը ներկայցվել են սփյուռքահայ կինոգործիչների կողմից, իսկ մնացածները` տեղական պրոդյուսերներն ու ռեժիսորները: Հանձնախումբը մի քանի ժամ շարունակ լսել, քննարկել և որոշել է, որ դրանք վերջնական փուլի հասցնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ աշխատանքներ: Ուստի, որոշվել է հետագայում ևս կազմակերպել մեկ հանդիպում նման ձևաչափով: Հանձնախմբում ընդգրկված են ռեժիսորներ Քշիշտոֆ Զանուսին և Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, Նիդեռլանդներից Գամիլա Իլստրան, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը, «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը և գրող Ռուբեն Հովսեփյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |