Մոլդովացի օմբուդսմենը չի պատրաստվում հայերից ներողություն խնդրել![]() 9 հուլիսի 2013 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելյա Գրիգորիուն չի պատրաստվում ներողություն խնդրել հայերից` օրերս ՀՀ Ազգային ժողովում Հայաստանը «ագրեսոր երկիր» անվանելու համար: Այս մասին նա երեկ հայտարարել է Քիշնևում մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ Գրիգորիուի, Երևանում խորհրդաժողովի ժամանակ նա արտահայտել է մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը: «Իմ հայտարարության համար չեմ ափսոսում ու չեմ պատրաստվում որևէ մեկից ներողություն խնդրել, քանի որ ոչ մեկին չեմ վիրավորել»,-հայտարարել է փաստաբանը` հավելելով, որ չէր սպասում, որ իր ելույթին նման արձագանք կլինի: «Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակն էր մեղավոր, այդ սկանդալը նա է հրահարել»,- նշել է Գրիգորիուն: Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Հայաստանի խորհրդարանում անցկացվող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Մոլդովայի խորհրդարանի փաստաբան Աուրելիա Գրիգորիուն` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հանդես է եկել հակահայկական ելույթով` Հայաստանին անվանելով «ագրեսոր երկիր»: Նա նաև նշել էր, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն», «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է»։ Նրա հայատարարությանն արձագանքել էին ՀՀ ԱԺ փոխնախագահն ու Լիտվայի օմբուդսմենը: Հերմինե Նաղդալյանը հորդորել էր չօգտագործել խորհրդաժողովը և Հայաստանի խորհրդարանի ամբիոնը սուտ տեղեկատվություն տարածելու համար. «Անընդունելի է, որ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |